Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ներզատական համակարգ

Գիրությունը կօգնի հաղթահարել շաքարախտը

Գիրությունը կօգնի հաղթահարել շաքարախտը

 

Պեննիգտոնի հետազոտական կենտրոնի աշխատակից Նիկհիլ Դհուրանդհարը հայտնաբերել է, որ վիրուսը, որը ստիպում է օրգանիզմին արտադրել ավելի շատ ճարպային բջջիջներ, կարող է նվազեցնել շաքարախտի առաջացման վտանգը: Նա պարզել է, թե ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ ադենովիրուս-36-ը մարդու օրգանիզմի վրա:

 

Գիտնականները հետազոտել են արյան նմուշները, որոնք վերցվել էին 1400 կամավորներից երկարաժամկետ հետազոտության ընթացքում: Փորձագետները ադենովիրուս-36-ի հակամարմիններ են հայտնաբերել 14,5% կամավորների մոտ, այն ժամանակ, երբ նրանք նոր էին միացել հետազոտությանը:

 

Տասը տարի անց ադենովիրուս-36-ով վարակվածներն ավելի մեծ քաշ ունեին, քան չվարակված կամավորները, սակայն հետաքրքիրն այն էր, որ առաջին խմբի կամավորներն ինսուլինի և խոլեստերինի ավելի լավ ցուցանիշներ ունեին:

 

Գիտնականները եկել են այն եզրակացության, որ այդ վիրուսը բազմացնում է ճարպային բջջիջները, որոնք մարդը ստանում է սննդի միջոցով, փոխանցում է MedDaily-ին:

 

Այն բջջիջները, որոնք ավելանում են վիրուսի հետևանքով, ճարպ են կուտակում, դա նշանակում է, որ ավելի քիչ ճարպ է թափանցում լյարդ, իսկ այդ բջջիջներն ավելի շատ շաքար են կուտակում՝ շաքարի նորմալ չափաբաժին ապահովելով արյան մեջ:

 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ